Կարկուտն ու անձրևը լուրջ վնասներ են պատճառել Արմավիրին. տեղում իրավիճակին ծանոթանալու է մեկնել վարչապետը

11:00     11 հուլիսի, 2016

Նախօրեին՝ հուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով տուժել են Արմավիրի շուրջ 15 համայնքներ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Դավիթ Լոքյանն ուշ երեկոյան մեկնել է Արմավիրի մարզ:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ նախարարը եղել է Ակնալիճ և Մայիսյան համայնքներում: Տարածք է այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Տեղացած կարկուտի պատճառած վնասներին տեղում ծանոթանալուց հետո քննարկվել են ձեռնարկվելիք միջոցառումները:


© armedia.am