Եվրո-2016 ֆուտբոլային մրցաշարի հաղթանակի համար Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությունից (ՈւԵՖԱ) 25.5 մլն եվրո կստանա: Մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Ֆրանսիան՝ 23.5 մլն եվրո, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 10-ին, Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է Ֆրանսիային լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դարձել եվրոպայի չեմպիոն:
Հավելենք, որ 24 հավաքականից յուրաքանչյուրը 8-ական միլիոն եվրո կստանա մրցաշարին մասնակցելու համար: Խմբային փուլում կլինեն նաև բոնուսներ` հաղթանակի համար` 1 մլն եվրո, ոչ ոքիի դեպքում` 0.5 մլն եվրո: «Փլեյ օֆ»- ում արդյունքի համար բոնուսներ սահմանված չէին, փոխարենը 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները լրացուցիչ 1.5 մլն եվրո կստանան, 1/4 եզրափակչի մասնակիցները` ևս 2.5-ական մլն եվրո, կիսաեզրափակչի մասնակիցները` 4-ական մլն եվրո: Հաղթանակած Պորտուգալիայի թիմը կստանա 8 մլն եվրո, Ֆրանսիայի թիմը՝ 5 մլն եվրո: