Եգիպտոսի արտգործնախարարն Իսրայելում փորձում է խաղաղ բանակցություններ վարել

21:45     11 հուլիսի, 2016

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ժամանել է Իսրայել և փորձում է վերականգնել հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Սա Եգիպտոսի իշխանությունները ներկայացնող նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Իսրայել վերջին տասը տարվա ընթացքում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանն ընդառաջ Շուքրին լրագրողներին հայտնել է, որ Եգիպտոսը պատրաստ է աջակցել «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքի իրագործմանը, որպեսզի վերջ դրվի իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:


© armedia.am