Ուկրաինան ու Կանադան ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել

19:10     11 հուլիսի, 2016

Ուկրաինան և Կանադան ստորագրել են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր, որը ենթադրում է առևտրային սահմանափակումների և մաքսատուրքերի վերացում մի շարք ապրանքատեսակների գծով` 3-7 տարի արտոնյալ ժամանակով:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կվերացվեն առևտրային մաքսատուրքերը մասնավորապես ձկան, հացահատիկի, գինու, հյութերի, հացաբուլկեղենի, ինչպես նաև հագուստի, մետաղական արտադրանքների, պահեստամասերի և էլեկտրատեխնիկայի նկատմամբ:

Առևտրային սահմանափակումները կվերացվեն նաև որոշ գյուղմթերքների, շինանյութերի, մեքենաշինական արտադրանքի նկատմամբ: Երկու երկրների ընկերությունները կարող են մասնակցել պետական գնումների մրցույթներին:


© armedia.am