ԻՊ-ն ահաբեկիչներին Եվրոպա է տեղափոխում Ադրբեջանի, Կիպրոսի և Վրաստանի տարածքով

17:37     11 հուլիսի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր երթուղի է օգտագործում մահապարտ-ահաբեկիչներին Սիրիայից եվրոպական երկրներ տեղափոխելու համար: Ահաբեկիչների տեղափոխումն իրականացվում է Ադրբեջանի, Կիպրոսի և Վրաստանի տարածքով: Այս մասին հայտնում է Milliyet-ը՝ հղում անելով հետախուզության իր աղբյուրներին:

Թերթի տվյալներով ԻՊ-ն նաև հանձնարարել է Ադրբեջանում և Հյուսիսային Կովկասում գործող իր ընդհատակյա կառույցներին Ադրբեջանում ահաբեկչություններ նախապատրաստել մահապարտ-ակաբեկիչների մասնակցությամբ: Դրանք պետք է ուղղված լինեն գլխավորապես ոստիկանների դեմ, հայտնում է РИА Новости-ն: Համապատասխան զգուշացումն արվել է Թուրքիայի անվտանգության գլխավոր ղեկավարության կողմից:  


© armedia.am