Իրաքն ու ԱՄՆ-ը ծրագրում են ազատագրել Մոսուլը

20:13     11 հուլիսի, 2016

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն այսօր ժամանել է Բաղդադ իրաքյան ղեկավարության հետ «Իսլամական պետության» դեմ պայքարը քննարկելու համար: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Քարթերի այցից երկու օր առաջ իրաքյան ուժերն ազատագրել էին Քայարա օդանավակայանը, որը գտնվում է Մոսուլից 60 կիլոմետր հեռավորության վրա: Գործողությունն իրականացվել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն օդանավակայանի ազատագրումը կարևոր ռազմավարական հաղթանակ է անվանել՝ նշելով, որ այն կարող է որպես հարթակ ծառայել ԻՊ-ից Մոսուլի ազատագրման համար հետագա գործողությունների համար: 


© armedia.am