Օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի հինգ բռնցքամարտիկ

11:35     12 հուլիսի, 2016

Օլիմպիական խաղերին, առաջին անգամ, բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի հինգ հոգով:

ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, նման մասնակցությունն անակնկալ էր անգամ բռնցքամարտի հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանի համար:

Այսօրվա՝ հուլիսի 12-ի դրությամբ ՀՀ 31 օլիմպիական ուղեգիր ունի:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կկայանան այս ամառ՝ Ռիո դե Ժանեյրոյում:


© armedia.am