Մեքսիկացի մասնագետները վերջին շաբաթվա ընթացքում Զիկա վիրուսով վարակվելու ավելի քան 100 նոր դեպք են գրանցել:
Առավել մեծ թվով հիվանդներ ապրում են հարավային Չյապաս և Օախակա նահանգներում` 297 և 204 մարդ համապատասխանաբար:
Հայտնի է, որ հիվանդությունն ախտորոշվել է ընդհանուր առմամբ 365 հղի կնոջ մոտ: Այնուամենայնիվ, նրանց կամ նրանց երեխաների մոտ գրանցված որևէ պաթոլոգիայի մասին տեղեկություն չկա: Վարակվածների մի մասն արդեն առողջ երեխաներ են լույս աշխարհ բերել: Նրանք բոլորը կգտնվեն հատուկ հսկողության տակ մինչև 2 տարեկան հասակը: