Ադրբեջանը ողջունում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը

14:13     12 հուլիսի, 2016

«Մեր քննարկումների թեմաներից մեկն էլ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն էր: Ադրբեջանը ողջունում է այս գործընթացը»: Ինչպես հայտնում է АПА գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ «բարիդրացիական հարաբերություններն առաջնային նշանակություն ունեն Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ»:

«Երկու երկրներն էլ Ադրբեջանի մտերիմ հարևաններն են: Որքան այս երկրները մտերիմ լինեն, այնքան ավելի դրական դա կազդի Ադրբեջանի զարգացման վրա», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: 


© armedia.am