75-ամյա Պելեն ամուսնացել է երրորդ անգամ

22:40     12 հուլիսի, 2016

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն ամուսնացել է`ընտանիք կազմելով արդեն 3-րդ անգամ: 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի կոչումը կրող 75-ամյա Պելեի ընտրյալն է 50-ամյա կին գործարար Մարսիա Սիբել Աոկին, ում հետ ֆուտբոլիստը հանդիպել է 6 տարի:

Հարսանեկան արարողությունը կայացել է Սան Պաուլոյում: Միջոցառմանը ներկա է եղել 120 հյուր, ևս տասնյակ հազարավոր մարդիկ հետևել են արարողությանը հեռուստատեսային ուղիղ հեռարձակման շնորհիվ:

 


© armedia.am