Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին Բաքվում: Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ռահիմպուրը:
«Այս հանդիպումն անպայման տեղի է ունենալու: Այն ակնկալվում է օգոստոսի 8-ին», - ասել է իրանցի դիվանագետը:
Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ընթացքում հաստատել էր նման հանդիպման նախապատրաստման փաստը՝ տեղեկացնելով, որ գագաթաժողովը տեղի է ունենալու շատ շուտով: