ԱՄՆ-ը խորացնում է ռազմական համագործակցությունը Իրաքյան Քրդստանի հետ

11:44     14 հուլիսի, 2016

Իրաքի քրդական ինքնավարության և Միացյալ Նահանգների միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ռազմական համակարգման մասին: Փաստաթուղթը ստորագրվել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում, հայտնում է քրդական Rudaw գործակալությունը:

Համաձայնագիրը սահմանում է Բաղդադից անջատ համագործակցություն Միացյալ Նահանգների հետ: Փոխըմբռնման հուշագիրը ներառում է «Իսլամական պետության» դեմ պայքարը, ինչպես նաև Մոսուլի ազատագրումը:

Համաձայնագրի համաձայն ԱՄՆ-ը ավելի շատ ռազմական և ֆինանսական աջակցություն է տրամադրելու Փեշմերգայի ուժերին: 


© armedia.am