Միջազգային պատժամիջոցների թուլացման դիմաց Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակող համաձայնագրի կնքումից մեկ տարի է անցել, բայց գործարքը դեռ շատ փխրուն է: Այս մասին գրում է The Voice of America-ն:
Իրանի և գերտերությունների միջև շուրջ 2 տարվա բանակցություններն ավարտվեցին 2015 թվականի հուլիսի 14-ին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կնքմամբ:
Համաձայնագիրը սահմանում էր այն քայլերը, որոնք իրանական կողմը պետք է ձեռնարկեր ապացուցելու համար, որ երկիրը չի կարող միջուկային զենք արտադրել: Արդյունքում զգալիորեն թուլացան իրանական տնտեսության վրա բացասաբար ազդող արևմտյան պատժամիջոցները:
Գործարքի կնքումից հետո ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիա Մոգերինին հայտարարեց, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը հավասարակշռված գործարք է̦ որը հարգում է բոլոր կողմերի շահերը: