Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում կքննարկի Ղարաբաղյան հիմնախնդիրը

20:16     14 հուլիսի, 2016

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 14-15-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս կապակցությամբ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ այցի շրջանակում պաշտոնյան իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցը, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տիրող իրավիճակը:

 

 



© armedia.am