Բուլղարիան ցանկանում է Հայաստանի և Վրաստանի տարածքով իրանական գազ ստանալ

15:02     14 հուլիսի, 2016

Բուլղարիան ու Իրանը դիտարկում են Հայաստանի և Վրաստանի տարածքով գազատրանսպորտային միջանցք ստեղծելու հնարավորությունը:  Ինչպես հայտնում է Natural Gas Europe-ն, այդ մասին հուլիսի 13-ին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն Իրան այցի շրջանակում:

Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային նոր միջանցքի հարցը շուտով կքննարկվի փորձագետների խորհրդակցությանը, որը տեղի կունենա Սոֆիայում, ասվում է վարչապետի հայտարարության մեջ:

Բուլղարիայի վարչապետ Բոյկոյի Իրան այցի շրջանակում էներգետիկայի նախարար Տեմենժուկա Պետկովան էներգետիկայի, մասնավորապես, բնական գազի ոլորտում, երկկողմ գործակցության խորացման հնարավորություններն է քննարկել իրանցի իր գործընկեր Բիժան Նամդար Զանգանեի հետ:

Զանգանեն նշել է, որ Բուլղարիան գործընկեր է Իրանի համար, դարպասներ իրանական էներգառեսուրսները եվրոպական շուկա դուրս բերելու համար:


© armedia.am