Նրբերշիկները զարգացնում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

11:50     13 հունվարի, 2012

      Տեխնոլոգիական վերամշակման ենթարկված միսը, մասնավորապես նրբերշիկն ու բեկոնը, կարող է հանգեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման: Այդ մասին հայտնել է շվեդական հետազոտողները:
      Գիտնականների խոսքերով, մեկ նրբերշիկի կամ բեկոնի երկու ձողիկի օգտագործումը մեկ օրվա ընթացքում մեծացնում է մարդու մոտ ենթաստամքոսային գեղձի առաջացման հավանակությունը 19%-ով:  Ավելի վաղ գիտնականները բացահայտել են կապը նման մսի կիրառման և ստամոքսի քաղցկեղի միջև կապը:
      Դրա հետ միաժամանակ մասնագետները, ովքեր ուսումնասիրել են ավելի քանի վեց հազար մարդու, նշում են, որ մարդու մոտ ենթաստամոքսային գեղձի ախտանիշի հայտնաբերման հավանականությունն, այնուամենայնիվ, մնում է փոքր:  13.01.2012


© armedia.am