ՀՀ օմբուդսմենը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի իր գործընկերոջը

11:39     15 հուլիսի, 2016

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրել են, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Արման Թաթոյանը ցավակցական խոսք է հղել Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան՝ Ժաք Թուբոնին: Այս մասին հաղորդում է Armenpress-ը:

Հաղորդագրության մեջ,  մասնավորապես,  նշվում է.

«Հարգելի պարոն Թուբոն, գիշերը տեղեկացա Նիսում տեղի ունեցած ահաբեկչության սարսափելի լուրի մասին: Առանձնակի ծանր է, երբ զոհերի և վիրավորների թվում հայտնվում են երեխաներ. Սա ողբերգություն է: Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ»:


© armedia.am