Չինաստանի Հոնկոնգ քաղաքում հուլիսի 9-ին մեկնարկել են 2016 թ Դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները: Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի թիմն արժանացել է հինգ՝ մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալների:
Այս մասին Armenpress-ի հաղորդմամբ տեղեկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Արծաթե մեդալի է արժանացել Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Միքայել Մկրտչյանը, բրոնզե մեդալի՝ նույն դպրոցի սաներ Նարեկ Խանդանյանը, Սերգեյ Ներսիսյանը, Վահան Մարտիրոսյանը և «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Արսեն Համբարձումյանը:
Հարկ է նշել, որ Վրաստանի և Ադրբեջանի թիմերը ստացել են մեկական բրոնզե մեդալներ: