Հայտնի է դարձել Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպչի անունը

09:30     16 հուլիսի, 2016

Թուրքիայում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս զբաղեցրել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի իրավաբանական խորհրդատուի պաշտոնը, իսկ վերջերս հեռացվել է աշխատանքից:

Հեղաշրջման փորձի մասնակիցներից են եղել նաև գնդապետ Մեհմեդ Օղուզ Աքուսը, մայոր Էրքան Աղին և փոխգնդապետ Դողան Ույսալը:


© armedia.am