Թուրքիայում զոհերի թիվը անցել է 160-ը

15:04     16 հուլիսի, 2016

Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում զոհվել է 161 մարդ, 1440-ը վիրավոր են: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվականը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըմիրին:

Թուրքիայի վարչապետը հայտնել է նաև, որ հեղաշրջման փորձի գործով արդեն ձերբակալվել է 2839 մարդ: Նրա խոսքերով՝ իշխանություններին հայտնի են հեղաշրջման բոլոր մասնակիցների անունները, և շուտով բոլորը կձերբակալվեն:


© armedia.am