Էրեբունու պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինյալ խմբի ներկայացուցիչներն ազատ են արձակել պատանդներից մեկին: Զինյալները հայտարարել են, որ դա անում են որպես բարի կամքի դրսևորում:
Այսպիսով ոստիկանության շենքում պատանդ է պահվում 5 մարդ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Վարդան Եղիազարյանը և Վալերի Օսիպյանը: Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ երկու պատանդ ազատ է արձակվել հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողության արդյունքում: