Ավստրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատիժ մտցնելը բացարձակապես անընդունելի է ԵՄ-ի համար:
Հիշեցնենք, որ հեղաշրջման տապալված փորձից հետո Թուրքիայի նախագահն ու վարչապետը սկսել են խոսել մահապատիժը երկրի Սահմանադրության մեջ մտցնելու հնարավորության մասին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Ավստրայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ չնայած հեղաշրջման փորձի ապօրինությանը և եվրոպական երկրների կողմից դրա դատապարտմանը՝ պատասխան գործողություններն ու մեղավորների պատիժները չպետք է դուրս գան օրենքի սահմաններից:
Միաժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարներն այսօր կոչ են անելու Թուրքիային հարգել օրենքի գերակայության սկզբունքները:
Իր հերթին, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ Թուրքիան չի հետևում միջազգային իրավունքին՝ հեղաշրջման փորձից հետո իրականացնելով բռնաճնշումներ: Նա նաև նշել է, որ ձերբակալված անձանց ցուցակը նախօրոք է պատրաստվել: