Ջոն Քերրին որևէ կերպ չի մեկնաբանել Երևանում զինված խմբի գործողությունները

14:00     18 հուլիսի, 2016

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է համացանցում տարածված լուրերը, թե իբր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները երկիրը քաղաքացիական պատերազմների են հասցրել:

Ըստ դեսպանատան՝ նման որևէ հայտարարություն չի արվել: Այս մասին գրառում է թողնվել դեսպանատան թվիթթերյան էջում: Հաղորդագրությունում նշվում է, որ դա կեղծ մեջբերում է:


© armedia.am