Ռուսաստանը կցանկանար, որ իր հարևան պետությունները լինեն կայուն և կանխատեսելի: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հնարավոր չէ միևնույն գնահատականը տալ մեր սահմանների երկայնքով տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ, անշուշտ, հարկավոր է վերլուծել յուրաքանչյուր կոնկրետ դեպք: Մի իրավիճակում, անշուշտ, խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է ուժային ճանապարհով, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, մեկ այլ դեպքում` տարբեր քրեական դրսևորումների»,- ասել է նա լրագրողներին` պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում կապ տեսնում են Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում իրավիճակի ապակայունացման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Անկասկած, նման անկայունությունը ՌԴ սահմանների մոտ մտահոգում է: Անկասկած, դա ստիպում է ուշադիր հետևել զարգացումներին: Անշուշտ, ցանկալի կլիներ տեսնել մեր հարևաններին որպես կայուն, բարգավճ ու կանխատեսելի պետություններ: Այս դեպքում, հիմքեր կան կարծելու, որ մեր հարևաններն ունեն անհրաժեշտ ներուժը դրա համար»,-ասել է Պեսկովը: