Թուրքիայում անհետացել է 42 ռազմական ուղղաթիռ

19:00     18 հուլիսի, 2016

Մինչ որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման երկրորդ փորձի հավանականության մասին, CNN Turk հեռուստաալիքն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հեղաշրջման փորձի սկսելուց ի վեր անհետացել է 42 ռազմական ուղղաթիռ: 

Ըստ «Al Jazeera» և «Haberturk» հեռուստաալիքների՝ Ստամբուլի անվտանգության ուժերի հրամանատարը հրահանգել է լինել մարտական պատրաստության վիճակում և կրակ բացել ցանկացած անհայտ ուղղաթիռի նկատմամբ:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն իր հերթին երկրի Ռազմաօդային ուժերին հրամայել է պարեկություն կատարել երկրի օդային տարածքում:

 


© armedia.am