Ադրբեջանի նախագահը երկիրը կառավարելու է 7 տարի 5-ի փոխարեն

10:02     19 հուլիսի, 2016

Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն երկրի նախագահն ընտրվելու է 7 տարի ժամկետով ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա ազատ և գաղտնի քվեարկության միջոցով: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

Նշվում է, որ Ադրբեջանի գործող Սահմանադրության համաձայն նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: 

 


© armedia.am