Իրանական գազը Վրաստան արտահանելու նախագիծը երկու ամսից ավարտին կհասցվի:
Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Թեհրանը լրջորեն աշխատում է գազի արտահանման նախագծի վերջնականացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանը պատրաստվում է գազը Վրաստան արտահանել այն կայանի միջոցով, որն օգտագործվում է Հայաստանին գազ մատակարարելու համար:
Իրան - Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել 2007-ին: