WikiLeaks-ը հրապարակել է Թուրքիայի իշխող «Արդարության և զարգացման» կուսակցության էլեկտրոնային նամակների առաջին խմբաքանակը: Հրապարակվել է մոտ 290.000 նամակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Էլեկտրոնային նամակները վերցված են ԱԶԿ գլխավոր` akparti.org.tr դոմենից: Վերջին հաղորդագրությունը թվագրված է 2016թ. հուլիսի 6-ով, ամենահինը` 2010 թվականով: Դոմենի հետ կապված էլեկտրոնային նամակները հիմնականում վերաբերում են համաշխարհային հարցերին»,-ասվում է պորտալում:
Նամակների հրապարակումը տեղի է ունենում զանգվածային ձերբակալությունների ֆոնին, որոնք հաջորդեցին հուլիսի 16-ի չհաջողված պետական հեղաշրջման փորձին: