Թուրքիայում արգելափակել են մուտքը WikiLeaks

11:10     20 հուլիսի, 2016

Թուրքիայի տարածքում արգելափակվել է մուտքը WikiLeaks կայք: Այս մասին Թվիթերում հայտնել է համացանցային ռեսուրսը: 

Նշվում է, որ մուտքը կայք արգելափակվել է վարչական միջոցներով: 

Նշենք, որ WikiLeaks-ն արդեն հրապարակել է Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը վերաբերող շուրջ 300 հազար փաստաթուղթ:


© armedia.am