Ադրբեջանը մի շարք օբյեկտներ է տրամադրել Թուրքիայի Զինված ուժերին

14:53     21 հուլիսի, 2016

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի Զինված ուժերի անձնակազմի օգտագործման համար «Գիզիլ Շյարգ» ռազմական ավանում շինություններ և Զեյնալաբիդին Թագիև ավանի օդանավակայանում մեկ տերմինալ տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է haqqin.az-ը: 

Ադրբեջանն ու Թուրքիան համապատասխան արձանագրությունը ստորագրել են 2016 թվականի հունիսի 3-ին Բաքվում:


© armedia.am