Ավստրիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ: Նա պետք է պարզաբանումներ տա, թե ինչ դերակատարում է ունեցել Ավստրիայում ի աջակցություն Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի անցկացված ցույցերի կազմակերպման գործում: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը:
Ըստ նրա՝ դեսպանը պետք է բացատրի՝ արդյոք թուրքական իշխանություններն Ավստրիայում բնակվող հազարավոր մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց՝ ի աջակցություն Էրդողանի: