Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Երևանի Էրեբունի համայնքում տեղակայված ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ծավալվող իրադարձություններին։ Այս մասին հայտնում է Ռիա-Նովոստի գործակալությունը։
Ըստ Զախարովայի՝ Մոսկվան դատապարտում է ոստիկանական բաժանմունքի գրավումը և աջակցում է ՀՀ իշխանությունների գործողություններին. «Մենք վճռականորեն քննադատում ենք հուլիսի 17-ին Երևանում ՊՊԾ գնդի զինված բռնազավթումը։ Հույս ունենք, որ ՀՀ իշխանություններն ամենակարճ ժամանակում իրավիճակը կհանգուցալուծեն, պատանդներն ազատ կարձակվեն, միջադեպերի բազմակողմանի հետաքննություն կկազմակերպվի և կպատժեն մեղավորներին»։