Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է արել՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին Թուրքիայի հնարավոր մասնակցության վերաբերյալ:
«Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև այլ հակամարտությունների, Թուրքիայի (և ոչ միայն) միանալու հարցը կարելի է դիտարկել միայն կառուցողական համագործակցության տեսանկյունից», - ասել է նա:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մոսկվան որևէ խնդիր չի տեսնի Անկարայի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին միանալուն, պայմանով, որ Թուրքիան կամ նրա պաշտոնական ղեկավարությունն ինչ-որ դրական բան կարող է բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց: