Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո ողջ երկրի տարածքում աշխատանքից հեռացվել է 44 հազար 530 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու «գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների` տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարարությունից ու դրան կից կառույցներից հեռացվել է 529 մարդ, ազգային կրթության նախարարությունից`21 հազար 738 մարդ, անտառային և ջրային հարցերով նախարարությունից` 197 մարդ, տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդից` 170 մարդ, թուրքական հանրային հեռուստաընկերությունից` 300 մարդ, ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհրդից` 29 մարդ:
Աշխատանքից հեռացումներ են եղել այլ կառույցներում ևս:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել, որը սակայն Էրդողանին հաջողվեց տապալել: