Rakuten Marketing ընկերությունը անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեքամյա որդին՝ արքայազն Ջորջը ճանաչվել է աշխարհի ամենաոճային երեխան:
Անցկացված հարցման արդյունքներով՝ Ջորջը ձեռք է բերել մանկական նորաձևության կուռքի կարգավիճակ: Հարցվածների ավելի քան մեկ երրորդը (39 տոկոս) պատասխանել է, որ Քեյթի ու Ուիլյամի որդին ազդեցություն է թողնում իրենց երեխաների համար հագուստի ընտրության հարցում: Ամենաոճային երեխաների ցանկում երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են Վիկտորիա ու Դևիդ Բեքհեմների կրտսեր որդիները՝ Ռոմեոն ու Քրուզը: