Թուրք-քրդական բախումները սաստկանում են Դիարբեքիրում.սպանվել է 3 ոստիկան

13:23     22 հուլիսի, 2016

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում թուրք-քրդական բախումները շարունակվում են:  

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler լրատվակայքին Էրգանի շրջանում  թուրքական ոստիկանությունը գործողություն է իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներին դեմ:

Նշվում է, որ ուժայինները գրոհել են քուրդ զինյալների հավաքատեղիներից մեկը: Դրա հետևանքով  սպանվել է 3 ոստիկան, ևս 2 ոստիկան էլ վիրավորվել է: Այնուհետև տարածքում տեղի են ունեցել ևս մի քանի ուժգին թուրք-քրդական բախումներ, որի ժամանակ սպանվել է մեկ քուրդ գրոհային:

Ոստիկանության հատուկջոկատայիններին օգնության են հասել ժանդարմերիայի ստորաբաժանումները: Բախումները նշյալ տարածքում դեռևս շարունակվում են:


© armedia.am