ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը յուրահատուկ թեկնածու է, որը գործելու է ոչ այնպես, ինչպես էլիտան: Նա նշել է, որ ցանկանում է դառնալ «ամերիկացիների ձայնը»:
«Իմ խոստումը ձեզ հետևյալն՝ ես ձեզ հետ եմ, ամերիկյան ժողովդրի հետ: Ես ձեր ձայնն եմ», - ասել է Թրամփը՝ խոստանալով ԱՄՆ-ը կրկին դարձնել «ուժեղ, հպարտ, հզոր և անվտանգ»:
Բացի այդ, Թրամփը խոստացել է, ի տարբերություն նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի, պաշտպանել զենք կրելու բոլոր ամերիկացիների իրավունքը:
Միևնույն ժամանակ Թրամփը կրկնել է իր խոստումը ԱՄՆ-ի ցամաքային սահմանի երկայնքով պատ կառուցելու վերաբերյալ:
«Մենք սահմանային հզոր պատ կկառուցենք, որ դադարեցնենք ապօրինի ներգաղթը և բռնությունը», - ասել է Թրամփը: