Ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո թուրքական իշխանությունների կատարած քայլերի պատճառով ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերին դեմ է քվեարկելու Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ԵՄ մուտք գործելու համաձայնագրին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Եվրախորհրդարանի աղբյուրը:
«Շատ մեծ հավանականությամբ Եվրոպական խորհրդարանը դեմ է քվեարկելու Թուրքիային ազատ վիզային ռեժիմ տրամադրելուն», - ասել է աղբյուրը: