«Եղբայրական Ադրբեջանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարում»: Այս մասին TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի բարեկամ երկրները տեղեկացվել են դրա կազմակերպիչների մասին, հայտնում է haqqin.az-ը:
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ, օրինակ, Սոմալիում, Գյուլենի շարժման հետ կապված կառույցները փակվել են:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան նմանատիպ քայլեր է ակնկալում նաև մյուս բարեկամ երկրներից: