Ֆրանսիան հրետանային սպառազինություն է մատակարարելու Իրաքին: ԻՆչպես հայտնում է TASS-ը, այս մասին Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Ֆրանսիան կուժեղացնի իրաքյան բանակը և հրետանային սպառազինություն կտրամադրի: Դրանք տեղ կհասնեն օգոստոսին», - ասել է Օլանդը:
Միևնույն ժամանակ նաև հայտնել է, որ «Շառլ Դը Գոլ» ավիակիրը տարածաշրջան կհասնի սեպտերմբերի վերջին, ինչը հնարավորություն կտա ուժեղացնել ահաբեկիչներին հասցվող հարվածները Dassault Rafale տիպի ինքնաթռիների կիրառման շնորհիվ:
Օլանդը նաև ընդգծել է, որ ֆրանսիացի զինծառայողները ցամաքային գործողություններին չեն մասնակցելու: