Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում երկրում ռազմական հեղաշրջման փորձի կրկնման հավանականությունը: Թուրքիայի ղեկավարը նման կարծիք է հայտնել Reuters-ի հետ զրույցում:
Էրդողանը շեշտել է, որ այս անգամ իշխանություններն ավելի լավ են պատրաստված լինելու, ինչի շնորհիվ հեղաշրջման փորձ իրականացնողները կձախողեն իրենց նպատակները: