Շանհայում կայացած Դորտմունդի «Բորուսիայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» ընկերական հանդիպումն ավարտվել է գերմանական թիմի հաղթանակով՝ 4։1 հաշվով։
Դորտմունդի կազմում դուբլի հեղինակ է դարձել Գոնսալո Կաստրոն, մեկական գնդակ են խփել Օսման Դեմբելեն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով գրավել է նախկին թիմի դարպասը հանդիպման 59-րդ րոպեին: