Բելառուսի իշխանությունների դեմ պայքարել հնարավոր է միայն ընտրություններին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Երբեք ոչնչից մի վախեցեք, խոսեք իմ մասին, ում մասին որ ցանցանում եք, սակայն հիշե՛ք, որ «կռվել» նախագահի և իշխանության դեմ ինչպես Թուրքիայում, կարելի է միայն ընտրություններին: Կլինեն խորհրդարանական ընտրություններ. գնացե՛ք, քվեարկե՛ք այն թեկնածուների օգտին, ով ձեզ պետք է, ում ցանկանում եք ընտրել: Կգան նախագահական ընտրությունները, քեարկե՛ք ում օգտին որ կցանկանաք»,- նշել է Լուկաշենկոն:
Նա նաև խոստացել է իշխանությունների արագ արձագանք՝ որոշ խմբերի կողմից փողոց դուրս գալու և անկարգություններ կազմակերպելու փորձերին:
«Որովհետև կլինի ինչպես Հայաստանում և Ղազախստանում է. մեզ դա պետք չէ: Դա վարակ է, հիվանդություն: Եթե այն թափանցում է հանրության մեջ, ապա անմիջապես, ինչպես քաղցկեղածին ուռուցք, սկսում է մեծանալ»,- նախազգուշացրել է Լուկաշենկոն:
«Այդժամ դրա կանխարգելման համար պետք կլինեն մեծ ջանքեր, միջոցներ, և, Աստված մի արասցե, նաև կյանքեր»,- նշել է Բելառուսի նախագահը: