«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչը հայտնեց, որ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ և «Սասնա ծռերի» անդամներին սնունդ է փոխանցվում, հայտնում է Ազատությունը:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը այսօր հաստատեց, որ արդեն երկրորդ օրն է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցություններ է վարում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: