Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով ԵՄ-ի հայտարարությունը: Ինչպես հաղորդում է ТАСС-ը մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է.
«Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի ընթացքում մենք գնահատական տվեցինք Երևանում ծավալվող ողբերգական իրադարձությանը: Ուշադրություն դարձրեցինք այդ առիթով Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության հայտարարությանը, որը համաձայնեցվել է երկրում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ»,- ասված է նախարարության հայտարարությունում:
«Զարմանալիորեն այդ փաստաթղթում տեղ չեն գտել հանցավոր գործողությունների՝ ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանվելու, պատանդներ վերցնելու հստակ և ուղղակի դատապարտումներ: Փոխարենը նկատելի շեշտադրում է արվել իշխանություններին ուղղված պահանջների վրա՝ պահպանել «համաչափություն» և հետաքննել «ոստիկության ոչ իրավաչափ գործողությունները»,- ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում:
«Դժվար է ազատվել զգացողությունից, որ Եվրամիության դիվանագետները բացահայտորեն սիրաշահում են Հայաստանի այն ուժերին, որոնք ձգտում են «սրել» ներքաղաքական իրավիճակը»,- ընդգծել է ԱԳՆ-ն: