Մյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 9, վիրավորվել 16 մարդ, հաղորդում է CNN-ը հղում կատարելով Գերմանիայի ոստիկանությանը:
Քաղաքային ոստիկանության ղեկավար Հուբերտուս Անդրեն հայտարարել է, որ զոհվածների թվում կան դեռահասներ, տուժել են նաև երեխաներ:
«Զոհվածների թվում կան դեռահասներ, վիրավորների թվում՝ երեխաներ: Երեք տուժող ծանր վիճակում է գտնվում, 13-ը թեթև վնասվածքներ է ստացել»,- ասել է Անդրեն:
Ոստիկանները նաև հայտնել են, որ կրակողը եղել է 18-ամյա իրանցի: Տեղի ունեցածի դրդապատճառները դեռ հաստատված չեն:
Ոստիկանության տվյալներով, հրաձիգը գործել է միայնակ և հավանական է, ինքնասպան է եղել: