Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մյունխենում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչական հարձակում է անվանել, հայտնում է Reuters-ը:
«Ահաբեկչական հարձակումը, որը տեղի է ունեցել Մյունխենում և խլել մարդկանց կյանքեր, նողկալի արարք է, որը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել Գերմանիայում այն բանից հետո, ինչ տեղի է ունեցել շատ եվրոպական երկրներում»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը:
Օլանդը նշել է, որ Ֆրանսիան կցուցաբերի անհրաժեշտ օգնությունը՝ տեղի ունեցածի մանրամասները հետաքննելու համար: Նախագահը ավելացրել է, որ համապատասխան բանակցությունները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նա ծրագրում է անցկացնել հուլիսի 23-ին:
«Գերմանինան կարող է ապավինել մեր բարեկամությանը և համագործակցությանը»,-հավելել է Օլանդը: