Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 24-ին ցավակցություն է հայտնել Մյունխենի հրաձգության և Քաբուլի ահաբեկչության զոհերի առիթով: Կիրակնօրյա քարոզի ժամանակ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին՝ նա կոչ է արել աղոթել զոհվածների հանգստության համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ ավելի վաղ Հռոմի Քահանայապետի անունից ցավակցական հեռագիր է ուղարկվել Բավարիայի կաթոլիկ արքեպիսկոպոսին:
Պապը հիշեցրել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ միանալ Լեհաստանի Կրակով քաղաքում նախանշված Երիտասարդության համաշխարհային օրվա միջոցառումների մասնակիցներին և հոտին խնդրել է աղոթել այդ հանդիպման հաջողության համար: