Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո առաջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23-ին հանդես է եկել խորհրդարանի պատգամավորների առջև: Նա ելույթ է ունեցել հանդիսությունների դահլիճում, քանի որ նիստերի դահլիճում հարձակումների հետևանքով վնասվել է: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Իր ելույթում Էրդողանը հերքել է այն մեղադրանքը, որ ինքը ապստամբությունը ճնշելուց հետո անցել է բռնապետական ռեժիմի հաստատմանը:
«Մենք մեր արտգործնախարարության միջոցով ողջ աշխարհով կտարածենք կատարվածի մասին տեսագրություններ: Տեսնելով այդ տեսագրությունները՝ ես հույս ունեմ, որ կդադարեն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը՝ բռնապետություն, իսկ նախագահին հեշտությամբ բռնապետ կոչել»,- հայտարարել է Էրդողանը: