Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) թույլատրել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականին մասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին։ Միևնույն ժամանակ, սակայն, կոմիտեն առանձին մարզիկների` հանդես գալ-չգալու մասին որոշում կայացնելու բոլոր իրավասությունները փոխանցել է մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին։
Որոշման մեջ մասնավորապես նշվում է՝
- Այն մարզիկներն, ովքեր երբևէ մասնակից են եղել դոպինգ-սկանդալների, խաղերին չեն մասնակցի
- Օլիմպիական խաղերից առաջ Ռուսաստանի հավաքականի բոլոր անդամները պետք է հավելյալ դոպինգ-ստուգում անցնեն
- Թեթև աթլետները, բացառությամբ Դարյա Կլիշինայի, Ռիո չեն մեկնելու
- Ռուսաստանի մարզիկների՝ բոլոր մարզաձևերի մրցումներին մասնակցելու որոշումը կկայացնեն մարզաձևերի ազգային ֆեդերացիաները
- Ռուսաստանի Սպորտի նախարարության ոչ մի պաշտոնական անձ Ռիոյի օլիմպիական խաղերի հավատարմագրում չի ստանա։